ՀՀ կառավարության շենքի մոտ ընթանում է բողոքի միանձնյա ակցիա

PanARMENIAN.Net - Երևանում ՀՀ կառավարության շենքի մոտ պառկած է մոտավորապես 60 տարեկան տղամարդ «Դադարեցրեք բռնությունը բանակում և ոստիկանությունում» գրությամբ ցուցապաստառով: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, տղամարդու անունը Վարդգես Գասպարի է և նա նոր է դուրս եկել կալանավայրից:

Գասպարիին մոտենում են ՀՀ կառավարության աշխատակազմի աշխատակիցներ և, խոստանալով ընդունել նրա բողոքը, համոզում են հեռանալ, սակայն նա շարունակում է պառկած մնալ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---