Դավիթ Նալբանդյանը 4 հորիզոնականով բարելավել է իր դիրքը ATP վարկանիշային աղյուսակում

Դավիթ Նալբանդյանը 4 հորիզոնականով բարելավել է իր դիրքը ATP վարկանիշային աղյուսակում

PanARMENIAN.Net - Թենիսի միջազգային ասոցիացիան (ATP) նոյեմբերի 8-ին, Swiss Indoors Basel-2010 մրցաշարի ավարտից հետո, հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշը:

Դավիթ Նալբանդյանը նախորդ վարկանիշի համեմատ 4 հորիզոնականով բարելավել է իր դիրքը ATP վարկանիշում և 1435 միավորով զբաղեցնում է 25-րդ տեղը:

Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել US Open 2010 հաղթող Ռաֆայել Նադալը (Իսպանիա), նա ունի 11810 միավոր, Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա) բարձրացել է 2-րդ տեղը՝ վաստակելով 7695 միավոր, 3-րդ տեղում է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 6945 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---