ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունն Ադրբեջանում «տարակուսանք և ափսոսանք» է առաջացրել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ` կապված Ադրբեջանում նոյեմբերի 7-ին խորհրդարանական ընտրությունների հետ, որում, մասնավորապես, ասվում է, որ խորհրդարանական ընտրությունները չեն անցկացվել միջազգային չափանիշներին համապատասխան:

Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, որում, ինչպես հաղորդում է 1news.az-ը, ասվում է. «Այդ հայտարարությունն Ադրբեջանում ընդունվել է տարակուսանքի և ափսոսանքի զգացումով: Այս կամ այն երկրում ընտրությունների անցկացման ժամանակ Պետդեպարտամենտի հայտարարությունը, որպես կանոն, արմատապես չի տարբերվում միջազգային կազմակերպությունների տված գնահատականից: Այդ հայտարարությունում հղում է կատարվում ԵԱՀԿ մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյին, ԵԱՀԿ ԽՎ-ին, Եվրախորհրդարանին: Սակայն փաստաթղթում բացակայում է գնահատականը, որը նման է Պետդեպարտամենտի կողմից տրված եզրակացությանը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---