Գուրգեն Արսենյան. 2012թ. խորհրդարանական ընտրություններին վաղաժամ մեկնարկ է տրվել10 նոյեմբերի 2010 - 17:35 AMT PanARMENIAN.Net - 2012թ. խորհրդարանական ընտրություններում պայքարը կմղվի բոլոր այն քաղաքական ուժերի միջև, որոնք մասնակցության հայտ կներկայացնեն, նոյեմբերի 10-ին լրագրողներին է հայտարարել Հայաստանի Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը: «Իսկ այն, թե որքանով կթեժանա մրցակցությունը քաղաքական ուժերի միջև, կախված կլինի իշխանությունների գործունեության արդյունքներից»,-ասել է նա: Իսկ իշխանությունների գործունեությունն, ըստ նրա, հանգեցրեց նրան, որ կյանքը թանկացավ, վատթարացան մարդկանց նյութական պայմանները, հետևաբար, նախընտրական շեշտը դրա վրա է դրվելու: Գուրգեն Արսենյանն ասել է, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններին վաղաժամ մեկնարկ է տրվել: «Ընտրողների շրջանում «Բարգավաճ Հայաստանը» բավականին բարձր վարկանիշ ունի և ընտրություններում մենք ակնկալում ենք քվեների մեծ քանակ ստանալ», ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Բոստանջյանը: Դա բնական է, որ բարձր վարկանիշ ունեցող կուսակցությունն ավելիին է հավակնում»,-ասել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին |