Հայաստանը կանդամակցի Եվրոպական ռեգիոնների ասամբլեային10 նոյեմբերի 2010 - 18:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Ստամբուլ` մասնակցելու Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի (AER) տարեկան համաժողովի աշխատանքներին: Համաժողովի ընթացքում նախատեսվում է Հայաստանի անդամակցությունը Եվրոպական ռեգիոնների ասամբլեային: Փոխվարչապետը կունենա նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ: Համաժողովին Հայաստանի մասնակցության եւ Հայաստանի` կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ պայմանավորվածության էր ձեռք բերվել ասամբլեայի նախագահ Միշել Սաբանի` սեպտեմբերին Հայաստան կատարած այցի ընթացքում: Եվրոպական ռեգիոնների ասամբլեան միավորում է 33 երկրի 270 ռեգիոն ու 16 միջազգային կազմակերպություն եւ հանդես է գալիս որպես եվրոպական երկրների ռեգիոնների միջեւ համագործակցության, փորձի փոխանակման հարթակ: Ինչպես ասվում է նախարարության մամլո հաղորդագրության մեջ, այցի շրջանակում նախատեսվում են փոխվարչապետի հանդիպումները պոլսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ա. Գեւորգյանը կայցելի նաեւ Պոլսի Հայոց պատրիարքարան, Ստամբուլի Սբ Փրկիչ հայկական հիվանդանոց, համայնքային այլ հաստատություններ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |