ՀՀ փոխվարչապետն այցելել է Ստամբուլի Սբ Փրկիչ հայկական հիվանդանոց

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այցելել է Ստամբուլի Սբ Փրկիչ հայկական հիվանդանոց, հանդիպել հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ: Փոխվարչապետը նախ շրջայց կատարեց հիվանդանոցում, եղավ թանգարանում, ծանոթացավ հաստատության հիմնադրման պատմությանը: Հիվանդանոցը կարևոր դերակատարում ունի համայնքի կյանքում, այստեղ նաև առանձնահատուկ հոգածություն է ցուցաբերվում ծերերի նկատմամբ: Ա. Գևորգյանը բարձր գնահատեց Սփյուռքում նման հաստատությունների գործունեությունը և հայրենակիցներին ցուցաբերվող աջակցությունը:

Հոգաբարձուների խորհրդի անդամների հետ քննարկվեցին համայնքային կյանքին վերաբերող հարցեր: Անդրադարձ եղավ Հայաստան- Սփյուռք հարաբերություններին, պոլսահայ համայնքին աջակցելու հնարավորություններին: Հոգաբարձուների խորհրդի անդամների խնդրանքով Ա. Գևորգյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստանում իրականացվող և իրականացվելիք մի շարք ծրագրերի վերաբերյա, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---