Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեում արմատական բարեփոխումներ կանցկացվեն

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 11-ի նիստում հավանություն է տվել բարեփոխումների անցկացմանը ՀՀ կառավարությանը կից Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեում: Ինչպես ճեպազրույցում հայտնել է կոմիտեի փոխնախագահ Աշոտ Մուսայանը, նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ 2010թ. սկզբին Պետկադաստրը սկսել էր ուսումնասիրել միջազգային փորձը, այդ թվում, Հոլանդիայի, Լիտվայի, Նորվեգիայի, Վրաստանի փորձը, իսկ ընթացիկ տարվա օգոստոսին ստեղծվեց աշխատանքային խումբ, որն էլ նախապատրաստեց բարեփոխումների հայեցակարգը:

«Հայեցակարգի նպատակն է բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը՝ կրճատելով բյուրոկրատական քաշքշուկը, ինչպես նաև ավտոմատացնել կառուցվածքի ողջ համակարգը»,-ասել է նա:

Իր հերթին աշխատանքային խմբի նախագահ Խաժակ Կարայանը հավելեց, որ գլոբալ բարեփոխումներն ուղղված են կոմիտեի կառուցվածքային փոփոխություններին, ինչը թույլ կտա օպտիմալացնել առկա ռեսուրսները, կրճատել վարչական ծախսերը: Ավելին, ըստ նրա, կկատարվեն օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես, նոր խմբագրության կարիք ունի «Ունեցվածքի իրավունքի պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը: Բարեփոխված անշարժ գույքի կադաստրը կգործի արդեն 2012թ. հունվարից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---