ԱՄԵՐԻԿԱՑԻ ԿՈՆԳՐԵՍՄԵՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱԼԻԵՎԻՆ ՀԱՄԱՁԱՅՎՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - . ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոունը Ադրբեջանի նախագահին դիմել է մի նամակով, որում նա ին անհանգստությունն է արտահայտում Հեյդար Ալիեւի այն հայտարարության կապակցությամբ, որ «Ադրբեջանը պատրաստ է պատերազմի ցանկացած ժամանակ»: «Չեմ հասկանում, թե այդպիսի սադրիչ հայտարարությունն ինչպե՞ս կարող է նպաստել խաղաղության համար բնակչությանը նախապատրաստելուն», - իր ուղերձում գրում է կոնգրեսմենը: Նրա խոսքերով, խաղաղության տանող լավագույն ճանապարհը ոչ թե պատերազմի նախապատրաստումն է, այլ տնտեսական համագործակցությունը: Փալոունը Ալիեւին կոչ է արել վերջ դնել Հայաստանի շրջափակմանը: Նա նշել է, որ շրջափակման վերացումը պաշտոնական Բաքվին ձեռնտու է, քանի որ այն թույլ կտա հրաժարվել 907-րդ ուղղումից, որը արգելում է ԱՄՆ-ի վարչակազմին տնտեսական օգնություն ցույց տալ Ադրբեջանին: Ֆրենկ Փալոունը նաեւ կոչ է արել «համաձայնվել բանակցություններում Լեռնային Ղարաբաղի օրենքով ընտրված իշխանությունների ներկայացուցիչների անմիջական մասնակցությանը»:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---