Երևանում ընդդիմության ներկայացուցիչների և ոստիկանների միջև փոքր բախում է տեղի ունեցել

Երևանում ընդդիմության ներկայացուցիչների և ոստիկանների միջև փոքր բախում է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին Երևանում դատախազության շենքի մոտ տեղի է ունեցել բախում ընդդիմության ներկայացուցիչների և ոստիկանության միջև, որոնք պիկետ էին անցկացնում: Ակցիայի ընթացքում ոստիկանությունը շրջապատել էր դատախազության շենքը՝ մոտ չթողնելով պիկետի մասնակիցներին, որոնք հավաքվել էին դիմացի մայթին: Որոշ ժամանակ անց, ակցիայի մասնակիցներից մի քանիսը փորձեցին մոտենալ շենքին, ոստիկաններից մեկը հրեց պիեկտի մասնակից, նախկին քաղբանտարկյալ Վազգեն Գասպարիին, որն ընկավ: Այդ միջադեպը հանգեցրել է մի փոքր բախման ոստիկանության ու ընդդիմադիրների միջև:

Այս պահի դրությամբ պիկետը, որի ընթացքում ընդդիմությունը պահաջում էր «բռնություն չկիրառել քաղբանտարկյալների հանդեպ», արդեն ավարտվել է: Ակցիայի համար առիթ է հանդիսացել կալանավայրում գտնվող «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը նախօրեին հայտարարել էր, որ բանտախցում իր դեմ հարձակում է կատարվել: Արդարադատության նախարարությունը հերքել է դա՝ հայտարարելով, որ հետազոտման արդյունքում մարմնական վնասվածքներ Փաշինյանի մոտ չեն հայտնաբերվել, իսկ բանտախցում գտնվող կալանավորները ասել են, որ ոչ մի բռնություն չի եղել: Սակայն ընդդիմությունը անկախ փորձաքննություն է պահանջում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ներկայությամբ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---