Արման Մելիքյան. Աստանայում ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթաց չի գրանցվի

Արման Մելիքյան. Աստանայում ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթաց չի գրանցվի

PanARMENIAN.Net - Չարժե առաջընթաց ակնկալել ղարաբաղյան կարգավորման հարցում Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

Ըստ նրա, պաշտոնական Մոսկվան վերջերս սկսել է հաճախակի հայտարարություններ անել Հայաստանի կողմից տարածքներ հանձնելու վերաբերյալ: «Նախկինում Ռուսաստանն այդչափ վճռական չէր ղարաբաղյան կարգավորման հարցում: Սակայն, Մոսկվան, նույնիսկ հասնելով տարածքների հանձնման, չի կարողանա երաշխիքներ ստանալ Բաքվից Ադրբեջանում մշտական ռուսական ներկայության մասին»,-ասել է Արման Մելիքյանը:

Արման Մելիքյանը հայտարարել է, որ նույնիսկ եթե Աստանայում հռչակագիր ստորագրվի, լուրջ փոփոխություններ հակամարտության կարգավորման գործընթացում չեն լինի:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---