Միջազգային օլիմպիական կոմիտեն պարգևատրել է Գագիկ Ծառուկյանին Պիեռ դը Կուբերտենի մեդալով

Միջազգային օլիմպիական կոմիտեն պարգևատրել է Գագիկ Ծառուկյանին Պիեռ դը Կուբերտենի մեդալով

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն տոնում է իր 20-ամյակը: Հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաև ԱՊՀ ու Բալթիայի երկրների օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչները, որոնք նոյեմբերի 11-14-ին մասնակցում էին Երևանում կայացած տարածաշրջանային համաժողովին:

Հոկտեմբերին Ակապուլկոյում տեղի ունեցած ՄՕԿ-ի նիստում որոշում կայացվեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին Պիեռ դը Կուբերտենի մեդալով պարգևատրելու մասին:

Իսկ ՀԱՕԿ-ի պարգևները ստացան սպորտային ոլորտի մասնագետները՝ ունեցած ավանդի ու Օլիմպիական գաղափարախոսության տարածման համար:

2010թ. ծանրամարտի աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը բնակարան ստացավ Երևանում, իսկ 2010թ. բոլոր մրցանակակիրներն ու մեդալիստները, նրանց մարզիչներն ու հավաքականների գլխավոր մարզիչնրը ստացան դրամական պարգևներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---