61 երկրների ներկայացուցիչներ հաստատել են իրենց մասնակցությունը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովին

61 երկրների ներկայացուցիչներ հաստատել են իրենց մասնակցությունը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - 61 երկրների ներկայացուցիչներ հաստատել են իրենց մասնակցությունը դեկտեմբերի 1-2 Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովին: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ ԵԱՀԿ դեպարտամենտի տնօրեն, հատուկ հանձնարարությունների դեսպան, ԵԱՀԿ գագաթնաժողովի գործադիր քարտուղար Սերժան Աբդիկարիմովը: Գագաթնաժողովին կմասնակցեն ՌԴ, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Սերբիայի, Աֆղանստանի նախագահները, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Գագաթնաժողովի աշխատանքին կմասնակցեն նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը: Ներկայումս ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախապատրաստում են երկու երկրների ղեկավարների հանդիպումը:

ԵԱՀԿ վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 11 տարի առաջ Ստամբուլում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---