Հայաստանում մեկնարկել է հաշմանդամությամբ մարդկանց իրավունքների պաշտպանության մեկամսյակը15 նոյեմբերի 2010 - 19:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկել է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության մեկամսյակը, որը կտևի մինչև դեկտեմբերի 15-ը: Ըստ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանի, նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկությունը հաշմանդամների խնդիրների մասին և պոտենցիալ գործատուների ուշադրությունը սևեռել նրանց ներուժի ու հնարավորությունների վրա: «Հիմնական միջոցառումներն ուղղված են մարդկանց իրազեկման բարձրացմանը «Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի մասին, որը Հայաստանը վավերացրել է հոկտեմբերին»,-ասել է «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Տոնոյանը: Ըստ նրա, մեկամսյակի շրջանակներում կանցկացվի ֆիլմերի ցուցադրություն, կլինեն հաղորդումներ, առաջին անգամ կանցկացվի ֆլեշ-մոբ, նվիրված կոնվենցիայի տարբեր հոդվածներին: «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը նշել է, որ պոտենցիալ գործատուները պետք է ավելի շատ ուշադրություն հատկացնեն հաշմանդամներին: «Անվասայլակով մարդը կարող է համակարգչային հանճար լինել»,-ասել է նա: Բոլոր միջոցառումները անց է կացնում ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը «Հույսի կամուրջ» և «Ունիսոն» ՀԿ-ների հետ համատեղ: Նման միջոցառում Հայաստանում անց է կացվում երկրորդ անգամ: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |