Նոյեմբերի 17-ին ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 361.38 դրամ

Նոյեմբերի 17-ին ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 361.38 դրամ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5 300 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 360 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 360 դրամ:

Ընդ որում, նոյեմբերի 17-ին ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 361.38 դրամ` նոյեմբերի 16-ի համեմատ կրճատվելով 1.02 կետով: Միաժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 488.59 դրամ` կրճատվելով 4.75 կետով, իսկ 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կրճատվել է 0.12 կետով` կազմելով 11.54 դրամ, հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---