Սերժ Սարգսյան. Ռուսաստանը միշտ կարևոր դեր է խաղացել Կովկասում

Սերժ Սարգսյան. Ռուսաստանը միշտ կարևոր դեր է խաղացել Կովկասում

PanARMENIAN.Net - Հայաստանը Կովկասում խաղաղության և կայունության է ձգտում, և հենց դրանով են պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ ու երկարաժամկետ լուծման որոնումների շուրջ նրա ջանքերը: Այդ մասին Մոսկվայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, Հայաստանը շնորհակալ է Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ միջնորդական ջանքերի համար և հույս ունի, որ դրանք մոտ ժամանակներս դրական արդյունք կտան:

«Ռուսաստանը միշտ կարևոր դեր է խաղացել Կովկասում: Հուսով եմ, որ Ձեր ջանքերը կունենան արագ և դրական ավարտ»,- ասել է Սարգսյանը: «Մենք նույնպես նման ցանկություն ունենք»,- պատասխանել է Մեդվեդևը:

Մեդվեդևի խոսքով, ինքը հաճախ է հանդիպում իր հայ պաշտոնակցի հետ, ինչը պետությունների ղեկավարներին թույլ է տալիս պարբերաբար քննարկել ու ճշտել երկկողմ հարցեր, տարածաշրջանային խնդիրներ, խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, ապագայի ուղենիշներ նշանակել: Սարգսյանը հիշեցրել է, որ օգոստոսին Մեդվեդևի` Հայաստան կատարած պետական այցի ժամանակ մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել: «Այն ժամանակ մենք պայմանավորվեցինք, որ կհանդիպենք աշնան վերջին և կամփոփենք այդ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը»,- ասել է Սարգսյանը, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---