Ուկրաինայի ԱԳ նախարարը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը

PanARMENIAN.Net - Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոն հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման երկարաժամկետ և փոխընդունելի լուծումը կհանգեցնի Հարավային Կովկասի տարածաշրջանում բարգավաճմանն ու կայունությանը:

«Ես լիովին սատարում եմ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, մասնավորապես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ազգերի ինքնորոշման հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը»,- ասել է նախարարը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հաղորդում է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---