ԱՊՀ անդամ-երկրների համագործակցությունը շարունակում է ամրապնդվել, հայտարարել է Վլադիմիր Պուտինը19 նոյեմբերի 2010 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում Բ. Ն. Ելցինի անվան նախագահական գրադարանի Սահմանադրության դահլիճում իր աշխատանքն է սկսել ԱՊՀ անդամ-երկրների կառավարությունների ղեկավարների խորհուրդը: Նիստը բացել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, որը նշել է, որ ԱՊՀ անդամ-երկրների համագործակցությունը շարունակում է ամրապնդվել գլոբալ ճգնաժամից դուրս գալու փուլում և տեղի է ունենում ապրանքաշրջանառության աճ: «Փոխադարձ ապրանքաշրջանառությունը 8 ամիսների ընթացքում ավելացել է գրեթե 30 տոկոսով անցյալ տարվա նույն շրջանի համեմատ: Դա նշանակում է, որ մենք ձեզ հետ ճիշտ ուղղությամբ ենք ընթանում»,- ասել է նա : Նրա խոսքերով, խնդիրը նրանում է, որ պահպանվեն զարգացման տեմպերը, սակայն խնդիրները շատ են, հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Սանկտ Պետերբուրգից: «Մենք այսօր հավաքվել ենք այստեղ դրանք քննարկելու համար»,- հավելել է վարչապետը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կառավարության ղեկավարը մասնակցելու է ԱՊՀ անդամ-երկրների վարչապետերի խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱսԷս) միջպետական խորհրդի 28-րդ նիստին: Հանդիպումից հետո նիստի մասնակիցները լուսանկարվել են, ընդ որում նրանց միացել է ԱՊՀ գործադիր քարտուղար, գործկոմի նախագահ Սերգեյ Լեբեդևը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |