Երևանում ոստիկանությունը դեռահաս աղջիկներին միայն կանխարգելիչ նպատակով է բերման ենթարկել

PanARMENIAN.Net - «Մի խումբ դեռահասներին Ոստիկանություն բերման ենթարկելու փաստն ընդամենը պրոֆիլակտիկ աշխատանք է: Մենք պարզապես մեր աշխատանքն ենք կատարում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը: Նրա խոսքով, Ոստիկանության գործողությունն ուղղված է հենց երեխաների պաշտպանությանը:

Հայաստանի Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության ավագ տեսուչ Հայկ Բասիլյանն իր հերթին նշել է, որ սխալ է կարծել, թե դեռահասները բերման էին ենթարկվել, «քանի որ իրականում նրանք պարզապես զրույցի էին հրավիրվել»: «Մենք բավական շատ տեղեկատվություն ենք ստանում այն առնչությամբ, թե ինչով են զբաղվում «էմո» ենթամշակութային շարժման և այլ նման շարժումների հետևորդները (որպիսին համարել էին աղջիկներին), այդ իսկ պատճառով որոշեցինք պարզել, թե որքանով են այդ լուրերը համապատասխանում իրականությանը: Բացի դրանից, մեր աշխատանքի մեջ մտնում էր նաև նախազգուշացնել ծնողներին, որ իրենց երեխաներն այս կամ այն շարժման հետևորդ են»,- ավելացրել է նա:

PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե Ոստիկանությանն ինչ հաջողվեց պարզել, Բասիլյանն ասել է, որ մամուլի առջև չի կարող պատասխանել այդ հարցին:

Երեկ մի քանի դեռահաս աղջիկներ բերման էին ենթարկվել Հայաստանի ոստիկանության կողմից այն պատրվակով, որ նրանք, իբր, «էմո» սուբկուլտուրայի հետևորդներ են: Սակայն աղջիկներից մեկի` տասնյոթամյա Իզաբելլայի մայրը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր աղջիկը տարվել էր այդ շարժմամբ երեք տարի առաջ, իսկ այժմ դրա հետ ոչ մի առնչություն չունի: «Իմ աղջիկը պարզապես այդ շարժման կողմնակիցների պես է հագնվում, իսկ աղջիկներին բերման էին ենթարկել այն փաստի հիման վրա, որ նրանցից մեկն իր ընկերուհուն հուշանվեր էր հանձնել` բաժակի չափի գանգ` երկու փոքր դաշույններով»,- նշեց նա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---