Անահիտ Սահակյան. Հայ հասարակության մեջ հաճախ ջնջվում է բռնութան, պատժի և երեխաների դաստիարակության միջև սահմանը

Անահիտ Սահակյան. Հայ հասարակության մեջ հաճախ ջնջվում է բռնութան, պատժի և երեխաների դաստիարակության միջև սահմանը

PanARMENIAN.Net - «Յուրաքանչյուր երեխայի պետք է բացատրել իր իրավունքները: Նա պետք դրանք իմանա, որպեսզի կարողանա պաշտպանել իրեն և չենթարկվի բռնության մեծահասակների կողմից »,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով Եվրահանձնաժողովի փորձագետ Անահիտ Սահակյանը:

Նրա խոսքերով, երեխաների նկատմամբ բռնությունը լինում է մի քանի տեսակի` ֆիզիկական, հոգեբանական, սեռական: Ընդ որում, փորձագետը նշել է, որ անտարբերությունը նույնպես բռնության մի տեսակ է:

Ինչպես նշել է Սահակյանը, երեխաները սովորաբար թաքցնում են իրենց նկատմամբ դրսևորած դաժանության դեպքերը: «Մեր աշխատանքը և ողջ հասարակության ու պետության աշխատանքը նման դեպքերի բացահայտումն է: Եթե բռնությունը կատարվում է տանը, ապա ծնողների նկատմամբ կիրառվում են տարբեր միջոցներ, ընդհուպ մինչև ծնողական իրավունքներից զրկելը: Ընդ որում երեխային կամ որդեգրում է այլ ընտանիք, կամ խնամակալությունն իր վրա է վերցնում պետությունը, և տուժածին ուղարկում են հատուկ հաստատություն»,- ասել է փորձագետը:

Նրա խոսքերով, երեխաների նկատմամբ բռնություն իրագործվում է ինչպես սոցիալապես անապահով, այնպես էլ ապահովված ընտանիքներում: «Հայ հասարակության մեջ հաճախ ջնջվում է բռնութան, պատժի և երեխաների դաստիարակության միջև սահմանը»,- նշել է փորձագետը:

Սահակյանը նաև ավելացրել է, որ այսօր Հայաստանում բավական հաջող գործում են երեխաների իրավունքների պաշտպանության ծրագրեր, մասնավորապես Երևանում, Սյունիքի և Լոռու մարզերում արդեն մեկ տարի գործում է ծրագիր, որն արդարացնում է իրեն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---