ԵՄ-ն մտադիր է բանակցել Իրանի հետ դեկտեմբերի 5-ին Ժնևում

ԵՄ-ն մտադիր է բանակցել Իրանի հետ դեկտեմբերի 5-ին Ժնևում

PanARMENIAN.Net - Եվրամիությունն առաջարկել է Իրանին դեկտեմբերի 5-ին կայանալիք բանակցություններն անցկացնել «վեցյակի» հետ (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԳԴՀ) Ժնևում: Այդ մասին հայտնել է ԵՄ արաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Նոյեմբերի սկզբին Թեհրանի ներկայացուցիչներն առաջարկեցին բանակցություններ վարել միջուկային խնդրի շուրջ Ստամբուլում նոյեմբերի 23-ին կամ դեկտեմբերի 5-ին: Էշթոնն ընտրեց դեկտեմբերի 5-ը, հաղորոդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նախկինում հայտարարել էր, որ Թեհրանն առաջարկում է քննարկել գլոբար միջազգային խնդիրները, ոչ թե իր միջուկային ծրագիրը:

«Վեցյակը» ՄԱԳԱՏԷ-ի հետ համատեղ Իրանից պահանջում է կասեցնել ուրանի հարստացման աշխատանքները: Բանակցությունները խզվեցին 2009թ., երբ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը դատապարտեց Իրանին ուրանի հարստացման գործարան կառուցելու համար: Ընթացիկ տարվա մայիսին համաձայնագիր ստորագրվեց Թուրքիայի, Իրանի ու Բրազիլիայի միջև իրանական չհարստացված ուրանը հարստացվածի փոխանակելու վերաբերյալ Թուրքիայի տարածքում: Սակայն, հետո Բրազիլիան հրաժարվեց մասնակցել նախագծին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---