«Արմպրոդէքսպո» ցուցահանդեսը Երևանում անցկացվում է արդեն 10-րդ անգամ

«Արմպրոդէքսպո» ցուցահանդեսը Երևանում անցկացվում է արդեն 10-րդ անգամ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ նոյեմբերի 23-ին Երևաում տեղի է ունեցել «Արմպրոդէքսպո-2010» 10-րդ միջազգային պարենային ցուցահանդեսի բացումը, որը տևելու է մինչև նոյեմբերի 26-ը: Ցուցահանդեսում ներկայացված են 60 ընկերություններ, այդ թվում` հայրենական սննդարդյունաբերության լավագույն նմուշները:

Ցուցահանդեսն արտասահմանյան շուկաներում հայկական արտադրանքի առաջխաղացման, դիրքավորման և տարածման, ինչպես նաև տնտեսական կապերի ամրապնդման կարևորագույն քայլերից է»,- ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը ցուցահանդեսի բացման ժամանակ: Նախարարը նշել է, որ ցուցահանդեսը վայելում է Ավստրիայի, Գերմանիայի, Ուկրաինայի, Բելառուսի և Ռուսաստանի ընկերություների հետաքրքրությունը:

Լրագրողների հետ զրույցում «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Դավթյանը նշել է, որ «Արմպրոդէքսպո-2010»-ի հիմնական նպատակն է հասարակությանն այն ձեռքբերումները ներկայացնելը, որոնց տեղական արտադրողները հասել են 1 տարում: «Եթե համեմատել այսօրվա մեր պարենային շուկան այն շուկայի հետ, որը եղել է 7-8 տարի առաջ, երբ ժողովուրդն օգտագործում էր երրորդ երկրներից ներկրված կասկածելի ապրանքներ, ապա կարելի է ասել, որ մենք հաջողության ենք հասել»,- ասել է նա: Միաժամանակ, Դավթյանը հայտնել է, որ այսօր հայ ընտանիքների ավելի քան 95 տոկոսն օգտագործում են տեղական արտադրանք:

Ցուցահադեսի կազմակերպիչներն են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ԱԳՆ-ն, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատը, «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» ՓԲԸ-ն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---