Հայաստանի ու ԼՂՀ-ի բնակչության 75 տոկոսը չի հավատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

Հայաստանի ու ԼՂՀ-ի բնակչության 75 տոկոսը չի հավատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի և ԼՂՀ-ի բնակչության մեծ մասը չի հավատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, 75 տոկոսը գտնում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը գրեթե անհնար է, անկախ նույիսկ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից: Ինչպես Երևանում լրագրողներին է հայտնել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՀԿ-ի (EuFoA) ղեկավար Մայքլ Քամբեքը, կարգավորման գաղափարին սատարում է հարցվողների ընդամենը 19 տոկոսը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանը, ապա ազատագրված տարածքները վերադարձնելուն կողմ է հարցվածների ընդամենը 1 տոկոսը: Միևնույն ժամանակ բոլոր հարցվածները կողմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ աջակցությամբ: 71 տոկոսը գտնում է, որ Ադրբեջանը պետք է ետ քաշի դիպուկահարներին շփման գծից, 64 տոկոսը գտնում է, որ դա կնվազեցնի պատերազմի վտանգը, իսկ 66 տոկոսը սատարում է ԵԱՀԿ գործունեությանը: Սակայն, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը հարցվողները առավել զուսպ են գնահատել՝ ընդամենը 38 տոկոսն է գտնում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից ամենամեծ վստահությունը վայելում է Ռուսաստանը՝ 70 տոկոս, նրան հաջորդում է Ֆրանսիան՝ 35 տոկոս:

Հասարակական կարծիքի հարցումն անց է կացվել հոկտեմբերի 15-18-ը Հայաստանում և ԼՂՀ-ում: Հարցմանը մասնակցել է 1208 մարդ, որոնք ներկայացնում են բնակչության բոլոր շերտերն ու տարիքային խմբերը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---