Հայաստանը մտնում է «Բարձր մարդկային զարգացում» խմբի մեջ

Հայաստանը մտնում է «Բարձր մարդկային զարգացում» խմբի մեջ

PanARMENIAN.Net - «Ազգերի իրական հարստությունը. մարդկային զարգացման ուղիներ» վերնագրով 2010թ.-ի Մարդկային զարգացման զեկույցի (ՄԶԶ) գլխավոր նպատակը մարդկային զարգացման հիմնական գործակիցների` կյանքի ակնկալվող տևողության, կրթության ընդգրկվածության, գրագիտության և եկամուտների միտումների հետադարձ համակարգային գնահատումն է վերջին քառասուն տարիների կտրվածքով:

Ինչպես նշվում է զեկույցում, 1970թ.-ից ի վեր զգալի առաջընթաց է գրանցվել: 135 զարգացող և զարգացած երկրների ուսումնասիրությունը բեկումնային առաջընթաց է արձանագրում. կյանքի միջին տևողությունը 59-ից աճել է մինչև 70 տարի, կրթության ընդգրկվածությունն աճել է 55-ից մինչև 70 տոկոս և մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը կրկնապատկվել է հասնելով ավելի քան 10.000 ԱՄՆ դոլարի:

Զեկույցի համաձայն, 2010թ.-ի ՄԶՀ հինգ առաջատարներն են Նորվեգիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ը և Իռլանդիան: ՄԶՀ 169 երկրների վարկանիշային սանդղակի ամենացածր հորիզոնականներում են հաջորդաբար. Մոզամբիկը, Բուրունդին, Նիգերը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Զիմբաբվեն:

Հայաստանը ՄԶՀ 0.695 արժեքով գտնվում է «Բարձր մարդկային զարգացում» խմբում` 169 երկրների մեջ զբաղեցնելով 76-րդ հորիզոնականը: Ռուսաստանը 65-րդն է, մինչ Ադրբեջանը, Իրանը և Վրաստանը` մեր երեք անմիջական հարևանները, գտնվում են են համապատասխանաբար 67-րդ, 70-րդ և 74-րդ տեղերում: Թուրքիան ՄԶՀ վարկանիշային սանդղակում զբաղեցնում է 83-րդ տեղը:

Ըստ ՄԶՀ առանձինգործակիցների, այնպիսիք ինչպիսին են կյանքի ակնկալվող տևողությունը, կրթության ընդգրկվածությունն ու գրագիտության աստիճանը, և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի չափը, ապա Հայաստանի ցուցանիշները, ոչ մեծ տարբերություններով, մոտ են հարևան երկրների ցուցանիշներին: Կյանքի ակնկալվող տևողության ցուցանիշով Հայաստանը գերազանցում է Հարավային Կովկասի մյուս երկրներին: Կրթության ընդգրկվածության ցուցանիշով Հայաստանը մոտ է Վրաստանին և Ադրբեջանին, սակայն զգալիորեն առաջ է Իրանից և Թուրքիայից: Հայաստանը հետ է մնում հարևաններից, բացի Վրաստանից, իր քաղաքացիների բարեկեցության ցուցանիշով: Համեմաատության համար նշենք, որ եթե մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում ու Վրաստանում համապատասխանաբար կազմում է 5495 և 4902 ԱՄՆ դոլար, ապա Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում` 8747, 11764 և 13359 ԱՄՆ դոլար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---