Հայաստանում պարգևատրեցին ամենամյա մրցույթի հաղթող ուսուցիչներին

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցին և ՀՀ կրթության նախարարությունն արդեն 7-րդ տարին անընդմեջ մրցույթ են կազմակերպում հայ եկեղեցու պատմության, հայոց լեզվի և գրականության, հայոց պատմության, ինչպես նաև բնական գիտությունների ուսուցիչների համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 23-ին կայացավ 2010 թվականի մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

«Մենք բարձր ենք գնահատում ձեր նվիրվածությունն աշխատանքին, որի օգնությամբ դուք մեր երեխաների մեջ հայրենասիրություն եք դաստիարակում: Այս միջոցառումը ձեր հանդեպ մեր սերն արտահայտելու ևս մեկ առիթ է»,- նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---