Հայաստանի մրցակցային առավելությունը դրսևորվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

Հայաստանի մրցակցային առավելությունը դրսևորվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Գյումրի կատարած այցի շրջանակներում այդ քաղաքի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի և Մանկավարժական համալսարանի ուսանողների հետ վերլուծել է իրական առաջընթաց ապահովելու հնարավոր ուղիները` հիմնված անձնական և միջազգային փորձի վրա:

Կառավարման մեխանիզմների ընտրությունը կարող է որևէ կազմակերպության հաջողության կամ ձախողման պատճառ դառնալ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր է համարում քաղաքակիրթ սպասարկումը, աշխատանքային հարաբերություններում հարգանքի դրսևորումը, գործատու-աշխատող-սպառող շփման մեջ հստակ կանոնակարգերով առաջնորդվելը: Ընկերության կորպորատիվ մշակույթը միանգամից չի ստեղծվել: Այն ձևավորվել է իրական բիզնես միջավայրում` հայկական միջավայրի և միջազգային լավագույն փորձի համադրման արդյունքում:

«Ղեկավարի գործելաոճը պետք է կարողանա օրինակ ծառայել աշխատակիցների համար. նվիրումը, թափանցիկությունը, հարգանքը, օրենքն ու հետևողականությունը պետք է գործեն վերևից` ներքև սկզբունքով: ՎիվաՍել-ՄՏՍ ընտանիքում չեն թերագնահատվում հարգանքի և պատասխանատվության վրա ձևավորված աշխատանքային և բարոյական չափանիշները: Ընկերությունն ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրել այդ արժեքները` համոզված լինելով, որ այդօրինակ կորպորատիվ վարքագիծն անհրաժեշտ է նորարար, առաջատար և հասարակության կողմից ընդունված լինելու համար»- արձանագրում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Հայաստանը չունի մրցակցային շուկայում ընկերությունների կառավարման մեծ փորձ: Յուրաքանչյուր ժողովուրդ մշակել և զարգացրել է արտադրողականության սեփական մշակույթը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաջողության ուղին մեծ ներդրում է կառավարման հայկական մշակույթի և կորպորատիվ վարքագծի հիմքերը ստեղծելու գործում: Մենք պատասխանատվություն ենք զգում հաջողության մեր դեղատոմսը ձեզ` Հայաստանի երիտասարդ սերնդին և ապագայի առաջնորդներին փոխանցելու հարցում», - կարծիք է հայտնել Ռալֆ Յիրիկյանը, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---