ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է BirthLink -ին` Հայաստանում նորածինների մահացության ցուցանիշը կրճատելու ուղղությամբ23 նոյեմբերի 2010 - 20:31 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և BirthLink ՀԿ տնօրեն Քեթի Մելորը հայ նեոնատոլոգների ուղեկցությամբ այցելել են Գյումրիի ծննդատուն և Ավստրիական մանկական հիվանդանոց: Արդեն երեք տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է BirthLink ՀԿ-ին` նորածինների մահացության ցուցանիշը Հայաստանում կրճատելու ուղղությամբ: 2008-2009թթ. ընթացքում ընդհանուր առմամբ 144 մլն դրամ արժողությամբ սարքավորումներ են հատկացվել մայրաքաղաքի 11 հիվանդանոցների: Այսօր արդեն մասնագետներն արձանագրում են, որ ցանկալի արդյունքներն ակնհայտ են: Ծրագրի հերթական փուլը մանկական մահացության թվի կրճատում է երաշխավորում Հայաստանի խոցելի մարզերում և սահմանամերձ այն բնակավայրերում, որոնք չունեն բժշկական անհրաժեշտ սարքավորումներ, իսկ մայրաքաղաքի հիվանդանոցներից օգտվելն էլ ուղղակի անմատչելի է` հեռավորության պատճառով: 2010 թվականին նեոնատալ խնամքի սարքավորումներ են տեղադրվել 7 բուժհաստատությունում: Դրանք համալրվել են րեսպիրատոր թերապիայի և ուլտրաձայնային համակարգերով, հիվանդի աշխորոշման մոնիտորներով, ինտենսիվ թերապիայի սեղանով և վերակենդանացման սարքավորումներով, պուլս-օքսիմետրով, տաքացնող ներքնակներով և ռադիանտ տաքացուցիչներով: 2010թ. իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 70 մլն. դրամ: Ընթացքում է և շարունակական բնույթ է կրելու նաև մասնագիտական վերապատրաստումը Գյումրիի ծննդատան և Ավստրիական մանկական հիվանդանոցի, Մարտունու, Սևանի, Գորիսի, Կապանի և Բերդի ծննդատների բուժաշխատողների համար: «Կյանքի հետ կապված խնդիրների լուծումը առաջնային է: Նորածնի գոյությունը կյանքի առաջին փուլում մեծապես կախված է բժիշկների աջակցությունից, ում մեծ պատասխանատվություն է բաժին ընկնում: Եվ որքան լավ լինեն այդ մասնագետներին տրված հնարավորությունները, այնքան ավելի արդյունավետ կարող է լինել մանկական մահացության դեմ նրանց մղած պայքարը: Այս սարքավորումներն ապահովելու են այդ հնարավորությունը»,- նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ամեն տարի, կյանքի առաջին տարվա ընթացքում աշխարհում մահանում է ավելի քան 4 միլիոն մանուկ: Դեպքերի 98 տոկոսն արձանագրվում է զարգացող երկրներում: Մահացու ելքերի 65 տոկոսը գրանցվում է կյանքի առաջին ամսվա ընթացքում, որի երկու երրորդն` առաջին շաբաթվա, իսկ կեսից ավելին` առաջին 24 ժամվա ընթացքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մանկական մահացության մակարդակը ավելի քան չորս անգամ գերազանցում է այնպիսի երկրների տվյալները, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ ՓԲԸ մամլո ծառայությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |