Հարցում. ԼՂՀ բնակչության մեծամասնությունը դեմ է այն քայլերին, որոնք մեծ զիջումներ են ենթադրում Ադրբեջանին

Հարցում. ԼՂՀ բնակչության մեծամասնությունը դեմ է այն քայլերին, որոնք մեծ զիջումներ են ենթադրում Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի բնակչությունը (68 տոկոս) առավել իրազեկ է ղարաբաղյան կարգավորման ներկա վիճակի մասին, քան Հայաստանի բնակչությունը (50 տոկոս): Այդ մասին են վկայում վերջերս ԼՂՀ-ում անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները: «Ղարաբաղցիները դրական են վերաբերվում այն միջոցներին, որոնք կնպաստեն շփումների ամրապնդմանը Հայաստանի ու ԼՂՀ-ի միջև: Նրանք նաև դրական են վերաբերվում Ղարաբաղի կարգավիճակի իրավական որոշմանը՝ ժողովրդի կամքի արտահայտման միջոցով, որպես խաղաղության համապարփակ գործարքին ձեռնամուխ լինելու վերջնական քայլ»,-ասվում է հարցման արդյունքներում:

Այնուամենայնիվ, Ղարաբաղի բնակչության մեծամասնությունը դեմ է Ադրբեջանին մեծ զիջումներ ենթադրող քայլերին, հատկապես՝ տարածքների հանձնմանը: Ըստ հարցման արդյունքների, ղարաբաղցիները կտրականապես դեմ են ներքին տեղահանված անձանց ու փախստականների վերադարձին Ղարաբաղի մերձակա շրջաններ: Նրանք այնքան էլ դրական չեն վերաբերվում անվտանգության միջազգային երաշխիքներին, այդ թվում խաղաղապահ գործողություններին, վստահության միջոցների ամրապնդմանն ու, որպես անվտանգության ու ինքնակառավարման ապահովման մաս, Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակին:

Հարցումն իրականացվել է 2010թ. հոկտեմբերի 22-26 ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում և ԼՂՀ 5 շրջաններում՝ Ասկերանում, Հադրութում, Մարդակերտում, Մարտունիում և Շուշիում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---