Ռուբեն Գաբրիելյան. Իմ ստեղծագործություններով ես կցանկանայի մարդկանց կոչ անել մտածել, թե ինչ են նրանք անում25 նոյեմբերի 2010 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Երևանում նոյեմբերի 25-ին կայացել է հայ նկարիչ Ռուբեն Գաբրիելյանի ցուցահանդեսի բացումը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ բոլոր նկարները ստեղծվել են վերջին տարիներին: «Իմ աշխատանքներում ես արտահայտել եմ իմ ընկալումն Աստվածաշնչի վերաբերյալ, իմ վերաբերմունքը նրա հանդեպ: Այն ամենն, ինչ կատարվում է աշխարհում, հատկապես մեր երկրում, շատ զայրացնում է ինձ: Խոսել չեմ կարող, բայց կարող եմ արտահայտել իմ մտքերը նկարների միջոցով»,- ասել է նա: «Ես այս ցուցահանդեսը կանվանեի «Նախազգուշացում», քանի որ հասարակության անկումն այն աստիճանին է հասել, որ չեմ կարող հանգիստ նայել թե ինչ է կատարվում»,- ասել է նկարիչը: Նկարչի խոսքերով, հավաքածուի ամենավառ նմուշը «Ժողովրդավարություն» անունով աշխատանքն է: «Իմ ստեղծագործություններով ես կցանկանային մարդկանց կոչ անել մտածել, թե ինչ են նրանք անում»,- ասել է նա: Ցուցահանդեսի մասին իր կարծիքը հայտնեց բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը՝ նշելով, որ Ռուբեն Գաբրիելյանը իր գործի մեծ վարպետ է: «Արմատներով Արցախից, ծնունդով Բաքվից նկարիչը զուգահեռներ է անցկացնում Արցախի և Քրիստոսի տանջանքների միջև: Այս հավաքածուն արտահայտում է հեղինակի ամբողջ ցավն ու բոլոր ապրումները»,-հավելել է Սարգսյանը: Ցուցահանդեը կգործի մինչև դեկտեմբերի 1-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |