Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն զբաղվեն գնագոյացման հարցով

Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն զբաղվեն գնագոյացման հարցով

PanARMENIAN.Net - «Այն, որ մեկ գիշերում պանրի 77 արտադրող բարձրացրեց պանրի գինը, վկայում է այն մասին, որ Հայաստանում գնագոյացման հարցը չլուծված է մնում»,-մամլո ասուլիսում հայտարարել է Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Ըստ նրա, երկրի իշխանությունները պետք է լրջորեն զբաղվեն այդ խնդրով և օրենսդրական հիմքեր ստեղծեն, որոնք կնշեն գնային սահմանները, ինչպես նաև բարենպաստ պայմաններ կրճատելու համար արտահոսքը երկրից: «Մեր ժողովուրդը ցանկանում է ապրել Հայաստանում, աշխատել Հայաստանում, ուստի բոլոր ընդունվող օրենքները պետք է հարմարեցվեն տեղական իրողություններին»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է հակամենաշնորհային մարմնի գործունեությանը, որը պետք է ապահովի բարեխիղճ մրցակցությունը, ապա ըստ Սաֆարյանի, նրա գործողությունները լոկալ բնույթ են կրում: «Դա պետք է արվի ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ հետևողական դիտարկում անցկացվի, կանխելու համար գների նման բարձրացումը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---