«Արարատբանկն» ու շվեյցարական Իզմիրլյան հիմնադրամը շուրջ 3 մլն դոլարի վարկային պայմանագիր են կնքել

«Արարատբանկն» ու շվեյցարական Իզմիրլյան հիմնադրամը շուրջ 3 մլն դոլարի վարկային պայմանագիր են կնքել

PanARMENIAN.Net - «Արարատբանկ» ԲԲԸ-ն շվեյցարական Իզմիրլյան հիմնադրամի հետ կնքեց նոր համավարկավորման պայմանագիր, որը Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկություններին հնարավորություն կընձեռի ստանալու բիզնես-վարկ հետևյալ պայմաններով. վարկի նվազագույն գումարը` 300 հազ ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը` 600 հազ ԱՄՆ դոլար, վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, վարկի մարման առավելագույն ժամկետը` 5 տարի:

Ինչպես հայտնում է բանկի մամլո ծառայությունը, ծրագրի շրջանակներում տրամադրվող ընդհանուր վարկի ծավալը կազմում է 3 մլն ԱՄՆ դոլար, որից 1.5 մլն ԱՄՆ դոլարը տրամադրվում է Իզմիրլյան Հիմնադրամի կողմից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---