ՀՀ Ազգային արխիվի աշխատակիցները ծանոթացել են Հայաստանին վերաբերող վրացական փաստաթղթերին26 նոյեմբերի 2010 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային արխիվի պատվիրակությունը արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի գլխավորությամբ նոյեմբերի 26-ին այցելել է Վրաստանի Ազգային արխիվ: Ինչպես գրում է «Գրուզիա օնլայնը», հանդիպմանը քննարկվել են միջգերատեսչական համագործակցության խորացման հարցեր: Հայկական կողմը ցանկություն է հայտնել կրկին կյանքի կոչելու 1997թ. Հայաստանի ու Վրաստանի արխիվների միջև կնքված պայմանագիրը: Վրաստանի Ագային արխիվի տնօրեն Տեոնա Իաշվիլին ծանոթացրել է հյուրերին նորարարությունների հետ: Ազգային արխիվի աշխատակիցները ծանոթացել են Հայաստանին վերաբերող վրացական փաստաթղթերին: Փաստաթղթերի շարքում են եկեղեցական գրառումները, լուսանկարները, պաստառները, ձայնագրությունները և նամակգրությունը երկու երկրների հայտնի հասարակական գործիչների միջև: Այցը կավարտվի նոյեմբերի 27-ին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |