Հայաստանի անձնագրային բաժանմունքներում էլեկտրոնային վճարումների ներմուծումը կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարին![]() 26 նոյեմբերի 2010 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Նոր Նորքի անձնագրային բաժանմունքի նոր` վերակառուցված և տեխնիկապես վերազինված մասնաշենքի բացմանը: Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, Նոր Նորքի անձնագրային բաժանմունքը կապիտալ վերանորոգվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում իրականացվող շարունակական բարեփոխումների արդյունքում, որոնց շրջանակում նախատեսվում է տարածքային անձնագրային ծառայությունների վերակառուցում ու տեխնիկական վերազինում: «Նորամուծությունները հնարավորություն են տալու ՀՀ քաղաքացիներին ստանալ ավելի լիակատար տեղեկատվություն, ունենալ ընտրության հնարավորություն, ինչպես նաև օգտվել այլընտրանքային աղբյուրներից: Վճարումներն իրականացվելու են էլեկտրոնային եղանակով, և կոռուպցիոն ռիսկերն այդ պարագայում իսպառ բացառվում են.,- ասել է նա: Խոսելով բարեփոխումների շարունակականության կարևորությունից` Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ արվելու է առավելագույնը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բոլոր բաժանմունքներում նման ծառայություններ մատուցելու համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |