Սեպտեմբերի վերջի տվյալներով Հայաստանի տարածքում տեղադրվել է 778 ավտոմատ գանձման մեքենա

PanARMENIAN.Net - 2010թ. երրորդ եռամսյակի վերջի դրությամբ հաճախորդներին վճարային քարտերի տրամադրումը կամ դրանց սպասարկումը իրականացվել է ՀՀ տարածքում գործող 20 առևտրային բանկերի կողմից: Ընդ որում` 19 առևտրային բանկեր անդամակցում են «ԱրՔա» քարտերով վճարումների միասնական համակարգին: Ինչպես հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը, հաշվետու ժամանակահատվածում քարտերի սպասարկման նպատակով տեղադրվել են 24 նոր ավտոմատ գանձման մեքենաներ և 2010թ. երրորդ եռամսյակի վերջի դրությամբ դրանց ընդհանուր քանակը կազմել է 778: Այդ թվում` «ԱրՔա» վճարային քարտերի սպասարկումը իրականացվում է 719 ավտոմատ գանձման սարքավորումների միջոցով:

Առևտրային բանկերի կողմից տեղադրված POS - տերմինալների ընդհանուր քանակը կազմել է 3195, որից 450-ը տեղադրված է առևտրային բանկերի ստորաբաժանումներում: Տեղադրված իմպրինտերների ընդհանուր քանակը կազմել է 25:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---