Երևանում կայացած հանդիպումներից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վերադարձել են Բաքու

Երևանում կայացած հանդիպումներից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վերադարձել են Բաքու

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովն ու Ռոբերտ Բրադկեն Երևանից վերադարձան Բաքու: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, համանախագահների Բաքու վերադառնալու պատճառը պաշտոնական Բաքվին տեղեկացնելն է Երևանում կայացած բանակցությունների բովանդակության մասին:

ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն Երևանից մեկնեց Փարիզ: Իրազեկելով Ֆրանսիայի ղեկավարությանը ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի մասին՝ նա նոյմեբերի 29-ին մյուս համանախագահների հետ կմեկնի Աստանա:

Դեկտեմբերի 1-2 Աստանայում տեղի կունենա ԵԱՀԿ անդամ երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---