Իլհամ Ալիևը մտադիր էր ամերիկացիների մոտ ուսանած զինծառայողներին օգտագործել «այլ նպատակների համար»

Իլհամ Ալիևը մտադիր էր ամերիկացիների մոտ ուսանած զինծառայողներին օգտագործել «այլ նպատակների համար»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2010թ. փետրվարի 25-ին ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի գծով տեղակալ Ուիլյամ Բերնսի հետ հանդիպմանը առաջարկել է Աֆղանստան գործուղել ամերիկացի խորհրդականների մոտ ուսանած զինծառայողների միայն մի մասին, իսկ մյուս կեսին թողնել Ադրբեջանում՝ «այլ նպատակների համար»: Ինչպես հայտնում է WikiLeaks-ը, Բերնսը պատասխանել է, որ այդ առաջարկությունը խնդիրներ կստեղծի ԱՄՆ-ի կողմից ուսման ֆինանսավորման տեսակետից: Որպես առաջին քայլ Բերնսն առաջարկել է, որպեսզի Ադրբեջանի ԱԳՆ ու ՊՆ աշխատակիցները հետևեն, թե ինչպես է ընթանում վրաց զինվորականների նախապատրաստումը Աֆղանստանում ամերիկացի ծովային հետևակայինների կողմից: Ալիևը նշել է նաև, որ դա լավ գաղափար է և հանձարարել է իր օգնականին քննել Բերնսի առաջարկը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---