2010թ. նոյեմբերին Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 1.6% գնաճ

2010թ. նոյեմբերին Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 1.6% գնաճ

PanARMENIAN.Net - 2010թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.6% գնաճ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, գնաճը հիմնականում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների 3.1% գնաճի արդյունք է:

Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.5%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.3% նվազում:

2010թ. նոյեմբերին 2009թ. նոյեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 109.6%

Այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) սպառողական գների ինդեքսը կազմել է 113.9%, ոչ պարենային ապրանքներինը`105.5%, ծառայությունների սակագներինը` 104.6%, իսկ հունվար-նոյեմբերին 2009թ. հունվար-նոյեմբերի համեմատ` համապատասխանաբար 108.1%, 108.1, 110.1 և 107.0%:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---