ՀՀ վարչապետն ընդունեց «Լեհաստանի արժեթղթերի արտադրության ֆաբրիկա» ԲԸ խորհրդի նախագահ Քշիշտոֆ Ժարնոտալին30 նոյեմբերի 2010 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունեց «Լեհաստանի արժեթղթերի արտադրության ֆաբրիկա» բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ Քշիշտոֆ Ժարնոտալին և նրան ուղեկցող պաշտոնատար անձանց: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: ՀՀ վարչապետը, հիշատակելով Լեհաստանի վարչապետի հետ իր վերջին հանդիպումը, կարևորեց այդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության իրագործումը հայ-լեհական երկկողմ գործակցության զարգացման առումով: Քշիշտոֆ Ժարնոտալն իր հերթին ներկայացրեց կենսաչափական անձնագրերի արտադրության ոլորտում ընկերության կուտակած փորձը: Հանդիպման ընթացքում կողմերը զրուցեցին տվյալ ոլորտում գործակցության հեռանկարների շուրջ: Մասնավորապես, քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման գործընթացին առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |