Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներն Աստանայում կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ

Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներն Աստանայում կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Աստանայում տեղի է ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի ու Աբդուլլահ Գյուլի հանդիպումը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Նախագահները կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան կարգավորման շուրջ, հաղորդում է ԱզերԹաջը:

Հիշեցնենք, որ ըստ WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերի ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուիլյամ Բերնսի հետ զրույցում 2010թ. փետրվարի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է. «Մենք միամիտ էինք մեր արտաքին քաղաքականության մեջ, իսկ Էրդողանի կառավարությունը նողկանք է առաջացնում: Նա կորցրեց ավանդական միջազգային բարեկամների աջակցությունը, քանի որ Անկարան թշնամանքով է վերաբերվում Իսրայելին: Էրդողանը սատարում է ՀԱՄԱԶ-ին և Գազայի հատվածին այն դեպքում, երբ արաբական երկրները լռություն են պահապնում այդ հարցում: Էրդողանը ոչ մի օգուտ չբերեց Թուրքիային»:

Մեկնաբանելով այդ հաղորդագրությունը՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ասել է. «Ոչինչ չի կարող ազդել Թուրքիայի ու Ադրբեջանի բարեկամության վրա: Մենք երկու պետություն ունեցող նույն ազգի ներկայացուցիչներ ենք: Ինձ թվում է փաստաթղթերի գաղտնազերծումն որոշակի նպատակ է հետապնդում»,-հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ պաստախանելով Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի վերաբերմունքի մասին հարցին WikiLeaks-ի տարածած փաստաթղթերի լույսի ներքո: Գյուլը հայտնել է նաև, որ գաղտնազերծված նամակագրությունը արտացոլում է տարբեր երկրներում կատարող իրադարձությունները, ինչպես նաև որոշակի անձանց անձնական կարծիքը: «Հավանաբար, որոշ բաներ ճիշտ են, որոշ բաներ՝ ոչ»:

Գյուլը հավելել է, որ Ալիևի արտահայտությունները Թուրքիայի վարչապետի մասին չեն կարող փչացնել երկու երկրների հարաբերությունները, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---