SAP-ը մեծ պոտենցիալ է տեսնում Հայաստանի ՏՏ շուկայի զարգացման մեջ

SAP-ը մեծ պոտենցիալ է տեսնում Հայաստանի ՏՏ շուկայի զարգացման մեջ

PanARMENIAN.Net - Եվրոպայում ծրագրային ապահովման խոշորագույն մշակողներից մեկը` գերմանական SAP ընկերությունը, մեծ պոտենցիալ է տեսնում Հայաստանի ՏՏ շուկայի զարգացման մեջ: «Հայաստանի ՏՏ շուկան կազմում է շուրջ 130-150 մլն եվրո, դրանք հիմնականում ծառայություններ են, որոնք արտահանվում են, սակայն աճի միտումները և կանխատեսումները բավական հետաքրքիր են` 30 տոկոս, Ռուսաստանի հետ համեմատած` 17 տոկոս, Արևմտյան Եվրոպայի հետ համեմատած` ավելի քիչ»,- ասել է «SAP-ԱՊՀ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիսլավ Մարտինովը:

Ավելին, նրա խոսքերով, SAP-ը բավական մեծ պահանջարկ և անհրաժեշտություն է տեսնում Հայաստանում աշխատանքի արդյունավետության բարձրացման խնդիրների լուծման մեջ, քանի որ աշխատանքի արտադրողականությունը երկրում 6-7 անգամ ցածր է ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայի համեմատ: «Իրականում դա խնդիր է ցանկացած երկրի համար, քանի որ աշխատանքի արտադրողականությունն ուղղակիորեն ազդում է գլոբալ շուկայում երկրի մրցունակության վրա: Եթե չզբաղվել աշխատանքի արտադրողականության մշտական բարձրացմամբ, ապա բարդ կլինի մի քանի տարի անց արժանի տեղ զբաղեցնել գլոբալ շուկայում, ինչպես նաև բարդ կլինի ապահովել բարձր կենսամակարդակ քաղաքացիների համար»,- նշել է նա:

Դրա հետ կապված` Մարտինովը հավելել է, որ շատ շուկաներում SAP-ը համակարգաստեղծ ընկերություն է, և երբ ընկերությունը դուրս է գալիս նոր շուկա, ապա նա յուրահատուկ լոկոմոտիվ է դառնում, որը խթանում է այս շուկայի զարգացումը: «Մեզ թվում է, որ այսօր եկել է այն պահը, երբ և երկիրը, և Հայաստանի ՏՏ հանրությունը հասունացել են և պատրաստ են ավելի ակտիվ զարգանալ, և մենք դրանում մեծ պոտենցիալ ենք տեսնում»,- ընդգծել է նա:

Եվրոպայում ծրագրային ապահովման խոշորագույն մշակողներից մեկը` գերմանական SAP ընկերությունը, դեկտեմբերի 2-ին Երևանում ընթացող գործարար համաժողովի ընթացքում առաջին անգամ հայ հանրությանն է ներկայացրել իր արդիական լուծումները: Գործարար համաժողովի կազմակերպիչներն են «Շիրակ տեխնոլոգիական ընկերությունը» «SAP-ԱՊՀ» հետ համագործակցությամբ: Գործարար համաժողովի ընթացքում հայ ձեռնարկատերերը կծանոթանան SAP լավագույն լուծումների հետ բիզնեսի կառավարման ոլորտում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---