Արմեն Ալավերդյան. Հաշմանդամներին ոչ թե խղճահարություն կամ գութ է հարկավոր, այլ օգնություն անհրաժեշտության դեպքում 3 դեկտեմբերի 2010 - 16:31 AMT PanARMENIAN.Net - «Որպեսզի մեր հասարակությունը սովորի ճիշտ ընկալել հաշմանդամություն ունեցող մարդկանց, անհրաժեշտ է նրանց ինտեգրել հասարակության մեջ: Եթե գործունեության յուրաքանչյուր ոլորտում մարդիկ սովորեն հաշմանդամներ տեսնել, ապա նրանց արձագանքը միանգամայն ադեկվատ կլինի»,- դեկտեմբերի 3-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Ունիսոն» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանը: Նրա խոսքով, շատ հաճախ հաշմանդամություն ունեցող մարդուն տեսնելիս մարդիկ սկսում են խղճալ նրան, ինչը բոլորովին անընդունելի է: «Հաշմանդամներին ոչ թե խղճահարություն կամ գութ է հարկավոր, այլ օգնություն անհրաժեշտության դեպքում»,- նշեց Ալավերդյանը: Նա ավելացրեց նաև, որ վերջին տարիներին Հայաստանում հսկայական քայլ առաջ է կատարվել այդ հարցում, մարդիկ սկսել են ավելի ադեկվատ վերաբերվել հաշմանդամներին, այլ ոչ թե «բուռն արձագանքել նրանց»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |