Բջջային օպերատորները Հայաստանում Ինտերնետ-գովազդի շուկայում հիմնական գովազդատուներն են

Բջջային օպերատորները Հայաստանում Ինտերնետ-գովազդի շուկայում հիմնական գովազդատուներն են

PanARMENIAN.Net - Հայաստանի Ինտերնետ-գովազդի 60% բաժին է ընկնում երեք բջջային օպերատորներին` ՎիվաՍել-ՄՏՍ, Orange Armenia և «ԱրմենՏել»: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց SP Marketing Solutions-ի էլեկտրոնային մարքեթինգի բաժնի ղեկավար Ժիրայր Թերզյանը: Նրա խոսքով, Ինտերնետ-գովազդով հետաքրքրված են նաև բանկերը: Հայաստանում օնլայն-գովազդի ոլորտում ամսական շրջանառությունը կազմում է մոտ 9 մլն դրամ` չհաշված հայկական գովազդն արտասահմանյան ռեսուրսներում: Ինչ վերաբերում է Ինտերնետում գովազդի տեսակներին, ապա Հայաստանում, փորձագետի խոսքով, առավել մեծ պահանջարկ է վայելում գովազդի դիմաց վճարելը որոշակի ժամկետի համար: Մինչդեռ կոնտեքստային գովազդի ծառայություններ տրամադրող AdBook ընկերության բաժինը կազմում է 5-10%:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---