ՀԱԿ. Երևանն այդպես էլ չկարողացավ հստակ գնահատական ստանալ աշխարհից Բաքվի սադրիչ գործողությունների վերաբերյալ

ՀԱԿ. Երևանն այդպես էլ չկարողացավ հստակ գնահատական ստանալ աշխարհից Բաքվի սադրիչ գործողությունների վերաբերյալ

PanARMENIAN.Net - Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը ցույց տվեց, որ ԵԱՀԿ-ն որպես ժողովրդավարության ու անվտանգության հարցերով զբաղվող կազմակերպություն, լուրջ հարցերի առջև է կանգնած: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը: Խոսելով հնգակողմ հայտարարության մասին՝ ՀԱԿ ներկայացուցիչն ասել է. «Մենք այդպես էլ չկարողացանք հստակ գնահատական ստանալ աշխարհից Բաքվի սադրիչ գործողությունների վերաբերյալ: Ոչ մի կտրուկ քննադատություն Ադրբեջանի հասցեին չհնչեց»:

Կարապետյանն ընդգծել է, որ Աստանայի հայտարարությունից հետո ՀՀ իշխանությունները կանաչ լույս տվեցին Մադրիդի առաջարկություններին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների Աքվիլայում և Մուսկոկայում արված հայտարարություններին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---