WikiLeaks. Իսրայելը Բաքվի համար իդեալական գործընկեր է

WikiLeaks. Իսրայելը Բաքվի համար իդեալական գործընկեր է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հարաբերություններն Իսրայելի հետ զուսպ են, բայց սերտ: Երկու երկրներում առկա են նման աշխարհաքաղաքական դժվարություններ, և նրանցից յուրաքանչյուրն Իրանին դիտարկում է որպես արտաքին անվտանգության սպառնալիք: Ինչպես հաղորդում է WikiLeaks կայքը, մեջբերելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական-տնտեսական հարցերով խորհրդական Ռոբ Գարվերիկի նամակը, Իսրայելն առաջնակարգ ռազմական արդյունաբերությամբ և իր հաճախորդների նկատմամբ մեղմ պահանջներով իդեալական գործընկեր է Ադրբեջանի համար, որի ծանրակշիռ պաշտպանական կարիքներն անբավարար են ընդունվում ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի կողմից: Դա տեղի է ունենում տարբեր պատճառներով, մասնավորապես կապված Հայաստանում և ԼեռնայինՂարաբաղում դեպքերի հետ: Ինչպես դիպուկ նկարագրել է իրավիճակն Ադրբեջանի նախագահ Ալիևը, դա միայն «սառցաբեկորի ջրից դուրս մնացած մասն է», որի մեծ մասը թաքնված է աչքից: Հարաբերությունների պրագմատիզմ նկատվում է ինչպես Ադրբեջանի կողմից Իսրայելի ճանաչման, այնպես էլ Իսլամական խորհրդաժողովի կազմակերպության համաժողովներում կտրուկ հայտարարությունների և մասնակցության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---