Տիգրան Ջրբաշյան. 2010թ. Ամերիաբանկի համար հավակնությունները հաստատելու տարի էր 8 դեկտեմբերի 2010 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Երրորդ եռամսյակի արդյունքում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն արդեն կատարել է նախատեսված ցուցանիշները և ընդգրկվել է Հայաստանի խոշորագույն բանկերի եռյակում, դեկտեմբերի 8-ին լրագրողներին է ասել բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «Կարծում եմ, որ մինչև տարեվերջ այդ դիրքերը կհաստատվեն, այժմ մենք 10-20 տոկոսով գերազանցում ենք տարեկան պլանը»,-ասել է նա: Ըստ բանկիրի, 2010-ին բանկը նշեց իր 100-ամյակը, ինչի կապակցությամբ լուրջ մարքեթինգային ակցիա է տեղի ունենում: Ավելին, այս տարի բանկը գործարկել է 12 տարբեր ծառայություններ, ճանաչվել է «Հայաստանի 2010թ. լավագույն բանկը» The Banker ամսագրի կողմից: «Այս տարին դարձավ հավակնությունները հաստատելու տարի»,-ասել է Տիգրան Ջրբաշյանը: Անդրադառնալով 2011թ. ծրագրերին՝ Ջրբաշյանը նշել է, որ նախանշվել են հաջորդ երեք տարիների նպատակները: «Հաջորդ տարին լինելու է ենթակառուցվածքների տարի, նախատեսվում է զարգացնել մասնճյուղերի ցանցը, լրացուցիչ ներդրումներ կիրականացվեն տեխնոլոգիաների մեջ»,-ասել է նա: Բանկի զարգացման գծով տնօրենն ասել է նաև, որ հաջորդ տարի խնդիր է դրված դուրս գալ ՀՀ սահմաններից: «Ձևաչափն ու բովանդակությունը մենք այժմ քննարկում ենք»,-նշել է նա: Ավելին, Ամերիբանկը մտադիր է ամրապնդել իր դիրքերը առաջատարների եռյակում, իսկ որոշ ցուցանիշներով պահպանել առաջնությունը հանրապետության բանկային համակարգում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |