ԼՂՀ նախագահի մոտ քննարկել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հետ կապված հարցեր 8 դեկտեմբերի 2010 - 18:08 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատվիրակությանը` կառույցի ղեկավար Արտյոմ Մովսեսյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հետ կապված հարցեր: Իրականացվող աշխատանքների ընթացքի մասին տեղեկություններ է հաղորդել Արցախի Հանրապետության ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը: Իրենց նկատառումներն են արտահայտել նաեւ Արտյոմ Մովսեսյանը եւ ՀՀ քաղաքացիական ավիացիայի մասնագետները: Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել իրականացվող աշխատանքների տեմպերի կապակցությամբ՝ ընդգծելով միաժամանակ, որ անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքները որակյալ կադրերի եւ մասնագետների պատրաստման ուղղությամբ: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |