Հայաստանի խորհրդարանում շարունակվում են 2011-ի պետբյուջեի նախագծի շուրջ քննարկումները

Հայաստանի խորհրդարանում շարունակվում են 2011-ի պետբյուջեի նախագծի շուրջ քննարկումները

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանում շարունակվում են 2011-ի պետբյուջեի նախագծի շուրջ քննարկումները: Հանդես գալով ՀՀ խորհրդարանում` ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ 2011-ի պետբյուջեի նախագիծը նախաձեռնող չէ: «Պետբյուջեի նախագիծը չի խրախուսում տնտեսական մրցակցությունը, փոքր և միջին բիզնեսի զարգացումը:

Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ է մշակել նոր սոցիալ-տնտեսական ռազմավարություն»,- ասել է Մինասյանը և հավելել, որ ՀՅԴ-ն քվեարկելու է բյուջեի նախագծի «դեմ», հաղորդում է PanARMENIAN.Net ի խորհրդարանական թղթակիցը:

Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտարարել է, որ խմբակցությունը ողջունում է բյուջեի վերջնական նախագծում պաշտպանական ծախսերի ծավալի ավելացումը, բայց միաժամանակ նշել է, որ չի կարելի բավարարվել ձեռք բերվածով:

ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հայտարարել է, որ հանձնաժողովը կքվեարկի նախագծի ընդունման օգտին:

Պետբյուջեի նախագիծը պաշտպանում է նաև «Օրինաց երկիր» խմբակցությունը: իր հերթին, ՀՀ ԱԺ խոսնակը կոչ է արել պատգամավորներին քվեարկել պետբյուջեի նախագծի ընդունման օգտին, հայտարարելով, որ դա բխում է Հայաստանի ազգային շահերից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---