Քվորումի բացակայության պատճառով քվեարկությունը ԱԺ-ում Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ չի կայացել

Քվորումի բացակայության պատճառով քվեարկությունը ԱԺ-ում Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ չի կայացել

PanARMENIAN.Net - ՀՀ խորհրդարանում դեկտեմբերի 9-ին կայանալու էր Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ քվեարկությանը: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի խորհրդարանական թղթակիցը, կոալիցիոն ուժերը հայտարարել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը: Իր հերթին, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ դա համազգային հարց է՝ կոչ անելով կոալիցիային մասնակցել քվեարկությանը: Արդյունքում, քվեարկությանը մասնկցել է ընդամենը 13 պատգամավոր, որոնք քվեարկել են Արցախի անկախության օգտին, սակայն քվորումի բացակայության պատճառով քվեարկությունը չի կայացել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---