Ներսես Երիցյան. Արտահանումը խթանելու համար Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի տնտեսությունը

Ներսես Երիցյան. Արտահանումը խթանելու համար Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի տնտեսությունը

PanARMENIAN.Net - «Հայաստանի տնտեսության աճի նոր մոդելի էությունը արտահանման ավելացման մեջ է. այն ամենն, ինչ ստեղծվում է Հայաստանում արտադրության ու ծառայությունների ոլորտում պետք է ենթակա լինի արտահանման, այսինքն մրցունակ լինի միջազգային շուկաներում»,-ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար «b>Ներսես Երիցյանը «Հայաստանում արտահանման խթանման խնդիրները» խորհրդաժողովի բացմանը:

Ըստ նրա, ճգնաժամը բացահայտեց, որ առանց Հայաստանի տնտեսության հիմնական խնդիրների լուծման, երկիրը չի կարողանա կայուն աճ ապահովել հաջորդ տասնամյակում: «Մյուս երկրների փորձը, որոնք ավելի լավ դիմակայեցին ճգնաժամին, ցույց տվեց, որ որքան շատ է արտահանում երկիրը, այնքան լավ է նա դիմակայում ճգնաժամերին: Դա նշանակում է, որ Հայաստանը պետք է ավելացնի գլոբալ մրցունակությունը, իր ապրանքներն համաշխարհային շուկա հանելու հնարավորություններն ու ունակությունները: Այդ նպատակով մենք պետք է օրինակ վերցնենք զարգացած երկրների տնտեսություններից»,-ասել է նախարարը:

Երիցյանը հավելել է, որ արտահանումը խթանելու համար Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի տնտեսությունը, արդյունքում պարզելով տարբեր ոլորտներում արտահանման ներուժը: Սակայն, ըստ նրա, առաջին հերթին հարկավոր է համոզվել, որ բիզնեսն ու ներդրումային միջավայրը բավարար են այդ գաղափարների իրագործման համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---