ԵԶԲ-ի ներդրումային պորտֆելը 2010-ին կկամզի 2.2 մլրդ դրամ

ԵԶԲ-ի ներդրումային պորտֆելը 2010-ին կկամզի 2.2 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկի կառավարման նախագահ Իգոր Ֆինոգենովը հայտարարել է, որ բանկի ներդրումային պորտֆելը 2010-ի վերջին կազմել է 2.2 մլրդ դոլար: Նա նշել է, որ անցնող տարին ամենադինամիկն էր Եվրասիական զարգացման բանկի պատմության մեջ ներդրումների ծավալի աճով, քանի որ անցած 12 ամիսների ընթացքում ներդրումային պորտֆելն ավելացել է 1 մլրդ դոլարով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Անցյալ շաբաթ 2011-2013թթ. համար հաստատված բանկի միջնաժամկետ ռազմավարության համաձայն ԵԶԲ-ն նախատեսում է ավելացնել ներդրումային պորտֆելի ծավալը մինչև 4.36 մլրդ դոլար 2013-ի վերջին: Ֆինոգենովը նշել է, որ բանկը մոտենում է ներդրումային նախագծերի ընտրությանը բանկի անդամ-երկրների տնտեսությունների բարձրացմանը և ինտեգրացիոն գործընթացների խորացմանն աջակցությանն ուղղված խնդիրներին համապատասխան:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---