Peugeot Argentina Tennis Cup-2010 առաջին խաղում Նալբանդյանը կհանդիպի Խուան Չելայի հետ

Peugeot Argentina Tennis Cup-2010 առաջին խաղում Նալբանդյանը կհանդիպի Խուան Չելայի հետ

PanARMENIAN.Net - Բուենոս Այրեսում տեղի ունեցավ Peugeot Argentina Tennis Cup-2010 մրցաշարի վիճակահանությունը, որին մասնակցեցին 6 թենիսիստներ:

Դավիթ Նալբանդյանը կխաղա B խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն ռուսաստանցի Մարատ Սաֆինը և արգենտինացի Խուան Իգնասիո Չելան:

Ինչպես հաղորդում է Նալբանդյանի պաշտոնական կայքը, առաջին խաղը թենիսիստը կանցկացնի Չելայի հետ: Պաշտոնական խաղերում նրանք հանդիպել են 6 անգամ, և դեռևս առաջատարն է Նալբանդյանը 4:2 հաշվով:

A խմբում ըստ վիճակահանության հանդես կգան Կարլոս Մոյան (Իսպանիա) և ամերիկացիներ Մարդի Ֆիշն ու Ջեյմս Բլեյքը: Մրցաշարը մեկնարկում է դեկտեմբերի 16-ին, յուրաքանչյուր խմբի հաղթողները կխաղան եզրափակչում, հաղորդում է gotennis.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---